Get Adobe Flash Player from official site!

Որոնել

Загрузка...

Գովազդ

Get Adobe Flash Player from official site!

Свежие статьи

Հավանեցի՞ր՝ սեղմիր 'LIKE'

Blog Archive

Արևելյան հորոսկոպ


Առնետ
Առնետի տարում ծնվածները շատ զրուցասեր են:Նրանք սիրում են լինել շրջապատված: Առնետները չափազանց աշխատասեր են: Ամեն կերպ փորձում են հասնել իրենց նպատակին և շատ հաճախ կարող են թվալ համառ և էգոիստ: Նրանց մեջ շատ են փորձառու և տաղանդավոր կազմակերպիչները: Երբ զգում են վստահության չարաշահում, շատ խիստ վիրավորվում են: Առնետները սովորաբար սրամիտ են, առատաձեռն և ուշադիր:


Ցուլ

Նրանք երբեք չեն հոգնում աշխատանքից, չափազանց հանդուրժող են և դիմացկուն:
Այս համաստեղության տակ ծնվածները սիրում են լռությունն ու մենակությունը, որպեսզի կարողանան արդյունավետ օգտագործել իրենց մտքերն ու գաղափարները: Սովորաբար նման մարդկանց հետ վիճելը դժվար է, քանի որ նրանց համար իրենց սեփական մտքերից ու զգացմունքներից առավել համոզից ոչինչ չկա:
Ցուլերը միշտ ցանկալի են շրջապատի համար, քանի որ նրանք համբերատար են և ազնիվ: 

Վագր
Վագրի տարում ծնված մարդիկ ունեն գրավիչ, գրեթե կախարդական ներքին աշխարհ: Վագրերը հանգստանում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ շրջապատը գիտակցում ու հարգում է իրենց ուժեղ բռնակալ անհատականությունը: Նրանք լավատես են և վճռական:
Վագրը կարող են լինել քաջ և առատաձեռն ընկեր, սակայն երբեմն իր նպատակին հասնելու համար`եսասեր:


Ճագար
Այս տարում ծնվածները կարող են դառնալ քաղաքական գործիչ, դիվանագետ:
Սովորաբար ճագարները չափազանց զգայուն են և ագրեսիվ, միևնույն ժամանակ ուշադիր , բարեհամբույր և կարեկցող: Նրանք վարում են պահպանողական կյանք: Ճագարները ունեն շատ հանգիստ բնավորություն : Նրանց անհնար է դուրս հանել հունից: 


Թևավոր մողես
Թևավոր մողեսի տարում ծնվածները ունեն բնական հմայք: Նրանք ի զորու են հասնելու մեծ հաջողությունների: Նրանք կրում են ճակատագրի թագը և գիտեն ինչպես օգտագործել իրենց տաղանդն ու էներգիան: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում և շատ ընկերասեր են:
Թևավոր մողեսները խիստ պահանջկոտ են ոչ միայն շրջապատից, այլ նաև` իրենք իրենցից: 

Օձ
Խորհրդավոր և իմաստուն մարդիկ են: Իր մեջ թաքնված հնարավորությունների շնորհիվ կարող են լինել փիլիսոփա, ֆինանսիստ կամ քաղաքական գործիչ: Սիրում են գիրք, երաժշտություն, գեղեցիկ հագուստ և նրբահամ ուտելիքներ:
Օձերին սովորաբար չեն հետաքրքրում ուրիշների կարծիքները: Նրանք պատրաստ են օգնության ձեռք մեկնել ընկերոջը դժվարության պահին: Հոգատար են և նվիրված ընկերներ:


Ձի
Ձիու տարում ծնվածները ինքնավստահ են և միանգամայն անկախ: Նրանք ունեն հետախուզական բնավորություն: Ձիերը սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Ազնիվ են և բարեսիրտ: Միշտ պատրաստ են տալու խելացի խորհուրդներ: 
Ձիերը չնայած որ շատ հպարտ են, բայց միևնույն ժամանակ համեստ են ռոմանտիկ հարաբերություններում:


Այծ
Բավականին տարօրինակ է, բայց կա կարծիք, որ այծերի համաստեղությունը համարվում է ամենաքնքուշ ու մեղմ համաստեղությունը: Այծերը հիմնականում լինում են ստեղծագործական անձիք, տաղանդավոր են, ուշադիր, ինչպես նաև` ամաչկոտ:
Այծի տարում ծնվածները հաճախ ծույլ են: Եթե ունենան ընտրության հնարավորություն, ապա կընտրեն ամենից հեշտ տարբերակը: Իսկ եթե իրենց համառ բնավորությունը շեղի երազանքին հասնելու ճանապարհից, ապա նրանք կմնան դժգոհ իրենց կյանքից:


Կապիկ
Կապիկի տարում ծնվածները համարվում են բազմակողմանի զարգացած: Նրանք սրամիտ են, խելացի և կարող են լուծել ցանկացած խնդիր:
Այս տարում ծնվածները կարող են դառնալ վստահելի գործարարներ: Ցանկացած հարցին ունեն ճկուն մոտեցում, ինքնավստահ են:


Աքաղաղ
Աքաղաղը զրուցասեր է և սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Նրան դուր են գալիս նորանոր ծանոթությունները: Նրանք իմաստուն են և կարեկցող, ունեն խիզախ բնավորություն, որը կոչ է անում պայքարի:
Աքաղաղը ուժեղ է, անկախ և ինքնավստահ: Նա միշտ հետևում է իր սեփական ճակատագրին: Նրանց համար դժվար է չարտահայտել իրենց սեփական կարծիքը, ինչը հաճախ ստեղծում է խնդիրներ շրջապատում:
Այս տարում ծնվածները ճարպիկ են և գործնական, բայց չնայած այս ամենին, նրանք սիրում են երազել: Շատ հաճախ նրանց երազելը բերում է հիասթափության:


Շուն
Արևելյան հորոսկոպում շունը համարվում է առավել գրավիչ համաստեղությունը:
Շները սովորաբար ազնիվ են, շիտակ և հավատարիմ:
Նրանք ֆիզիկապես անկարող են ընդունել այն փաստը, որ աշխարհում կա անարդարություն: Խնդիրներում շուտ են հանձնվում:


Խոզ
Խոզի տարում ծնվածները բավականին համբերատար և անկեղծ մարդիկ են: Ունեն ամաչկոտ և համեստ բնավորություն:
Նրանք երբեք չեն վարանում իրենց կարծիքն արտահայտելուց: Սիրում են բնությունը:Խոզերի համար կարևոր է իրենց հեղինակությունը: Նրանք կարող են զոհել իրենց հարմարավետությունը իրենց սիրելիների երջանկության համար:
edmanblog.com


Предыдущие Главная страница

Բաժանորդագրվել

Լրահոս

Ամենադիտվածը